«Բա էն ձեր կիսագրագետ դեպուտատներին ինչի՞ մի անգամ չատեստավորեցիք». Աղասի Միքայելյան

Ֆիզիկոս Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուսուցիչների կամավոր ատեստավորումը մեր երկրում մի քանի խնդիրներ վեր հանեց.

1. Ատեստավորումը կամավոր չանցած ուսուցիչը կառավարության նիստի ժամանակ գրեթե դասակարգային թշնամի հայտարարվեց։ Էն էլ ու՞մ կողմից. մարդու, ով ԵՊՀ ում սովորել ու դիպլոմ չի ստացել։

2. Ուսուցչին ասում են կամավոր ատեստավորվիր, որ խղճուկ աշխատավարձդ բարձրանա 30, 40 կամ 50% ով` կախված, թե քննությունդ ոնց կհանձնես։

Բա էն ձեր կիսագրագետ դեպուտատներին ինչի՞ մի անգամ չատեստավորեցիք։

Մի փոքր օգնեմ ոչ մի բան չանող ԿԳՆ նախարարությանը։

Ատեստավորման թեստային տարբերակը վերացրեք ու նորմալ գրավոր քննություն անցկացրեք, որտեղ ուսուցիչը ոչ թե միայն կլուծի խնդիրն, այլ կգրի նաև էդ խնդրի բացատրությունը։ Ստեղ կերևան նրա մասնագիտական որակները։

Մյուս տարի, որ ինձ ձեր կիսագրագետ դեպուտատների աշխատավարձի կրկնակիի չափ վարձատրեք, ես կկազմեմ ֆիզիկայի քննության տարբերակը։

Հ.Գ. Ես էդ ատեստավորումն անցել եմ ու ստացել առավելագույն չափով աշխատավարձի բարձրացման համար անհրաժեշտ միավոր»։

Տեսանյութեր

Լրահոս