Բաժիններ՝

Խաղողով և նուշով աշնանային կարկանդակ

Բաղադրիչներ

1. Խաղող – 500 գ
2. Կտրտած նուշ – 25 գ
3. Ձու – 3 հատ
4. Շագանակագույն շաքարավազ – 120 գ
5. Ռոմ – 2 ճ/գ
6. Կարագ – 100 գ
7. Ալյուր – 100 գ
8. Խմորիչ – 1/2 փաթեթ
9. Նուշի փոշի – 50 գ

Պատրաստման եղանակը

1. Խաղողը լվանալ և հատիկները բաժանել երկու մասի:

Կարդացեք նաև

2. Առանձին ամանի մեջ խառնել շագանակագույն շաքարավազը, ձվերը և ռոմը: Այնուհետև ավելացնել կարագը, ալյուրը, խմորիչը և նուշի փոշին: Մանրակրկիտ խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված: Ավելացնել խաղողը և կրկին խառնել:

3. Թխման ամանի մեջ յուղաթուղթ դնել, լցնել ստացված խորը, վրան կտրատած նուշ շաղ տալ: Թխել 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս