ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։
Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըղի օդանավակայանը թռիչքուղու սպասարկման աշխատանքների հետ կապված 45 օր ժամկետով փակվել է։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ)։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ստվերում, փակ աշխատասենյակներում որոշված (գործուղված) լիդերներ ու գաղափարներ իհարկե կարելի է ծախել այս մոլորված, պատերազմ ու մահ տեսած ժողովրդի վրա ու հերթական ողբերգական էքսպերիմենտն ապահովել նրան։ Բայց Հայաստանին այլ բան է պետք՝ առողջ հասարակական պրոցես, բաց-դժվար ներհասարակական խոսակցություն, ու դրա հենքի վրա՝ սոլիդ իշխանություն։
Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման, ՀՀ և Արցախի սահմանների անվտանգության մասին. ՈՒՂԻՂ:
Վաղ թե ուշ ԲԴԽ-ն ընդվզելու է. Արա Ղազարյան
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստորագրել է երկրի պետական պարտքի լիմիտը մինչեւ դեկտեմբերի 3-ը 480 միլիարդ դոլարով ժամանակավորապես բարձրացնելու մասին օրենքը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Վերջին մի քանի տարիներին հարավկովկասյան տարածաշրջանում ակնհայտորեն ականատես ենք լինում լուրջ վերադասավորումների, որոնք ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ անգամ քաղաքակրթական բնույթի են։ Փաստ է, որ մեր տարածաշրջանն այլևս հինը չէ, և նախկինում գոյություն ունեցող «ռասկլադները», պայմանավորվածություններն ու փոխադարձ համագործակցություններն այլևս չեն աշխատում, և ամեն ինչ սկսվում է նոր ու մաքուր էջից՝ «tabula rasa»:
Արդար դատաքննության իրավունքը ես համարում եմ թիվ մեկ իրավունք. Ռուբեն Մելիքյան
Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների և մաֆիայի միջև կապերի մասին բացահայտումների շնորհիվ հայտնի դարձած հանցավոր խմբավորման ղեկավար Սեդաթ Փեքերը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել:
Այն, ինչ անում է Աննա Դանիբեկյանը, անկեղծ, չեմ կարող ասել` ինչ է. Էրիկ Ալեքսանյան:
Էլեկտրոնային մակագրման համակարգը տառացիոերն առգրավեցին, ու մինչ օրս չկա. Արամ Վարդևանյան:
Հատկանշական է, որ թիրախավորվում են քաղաքացիական անձինք, շտապ օգնության մեքենա, ինչը մեզ հիշեցնում է, որ ադրբեջանցին իր էության, բովանդակության, պահվածքի ու նպատակների առումով չի փոխվել։
«Դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական սկզբունք է, այլև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներից է, այն ցանկացած երկրի սահմաններից դուրս է»: Այսօր «Դեպի բռնապետություն․ Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՄԻԵԴ նախկին դատավոր, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ շեշտելով, որ անկախ դատարանն առաջին հերթին անհրաժեշտ է սովորական մարդուն, ոչ թե դատավորին։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր «Դեպի բռնապետություն․ Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ ընդգծեց, որ բոլոր այն խնդիրները, որոնք վերհանվել էին մի քանի ամիս առաջ, ավելի են խորացել և, ըստ էության, նոր լուծումներ, նոր մեխանիզմներ գտնելու հրամայական են առաջադրել:
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստանի Հանրապետություն կատարած իր հագեցած աշխատանքային այցն ավարտել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելությամբ:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 14-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 226 քաղաքացու հետազոտություն, որից 1317-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւՃապոնիայի դիվանագետները հաջորդ շաբաթ եռակողմ հադիպում կանցկացնեն Վաշինգտոնում, որի ընթացքում կքննարկեն միջուկազերծման բանակցությունների սեղանի շուրջը ԿԺԴՀ-ին վերադարձնելուն նպատակամղված համամտեղ ջանքերը: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հիմա էլ Աննան ա գնացել հայ կանանց անունից հայտարարություններ անում։
Երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին:
«Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից».Պանելային քննարկում՝ ՈւՂԻՂ:
Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1765 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 431-ի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները Երևանում աղմկահարույց սպանությունների գործով հայտնվել են փակուղու առջև և նոր բացահայտումներ չեն կարողանում իրականացնել։ Այսինքն՝ նրանք չեն կարողանում ենթադրյալ սպանություն կատարած անձանց գտնել և ամբողջովին բացահայտել դեպքերը։
Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է դոլարի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։
Թուրքն ու ադրբեջանցին մեր ոխերիմ թշնամիներն են ու մենք մշտապես պիտի պատրաստ լինենք դիմակայելու…Երեկ, թշնամու հարձակումը մեր դիրքի վրա, ապացույցն է, որ թուրքի ատելությունն այնքան ուժեղ է մեր հանդեպ, որ որևէ պայմանավորվածություն կամ համաձայնագիր չի կարող կանգնեցնել նրան: