Սեուլի, Վաշինգտոնի և Տոկիոյի ներկայացուցիչներն ԱՄՆ-ում կքննարկեն ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման հարցը
Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւՃապոնիայի դիվանագետները հաջորդ շաբաթ եռակողմ հադիպում կանցկացնեն Վաշինգտոնում, որի ընթացքում կքննարկեն միջուկազերծման բանակցությունների սեղանի շուրջը ԿԺԴՀ-ին վերադարձնելուն նպատակամղված համամտեղ ջանքերը: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ Կորեական թերակզու խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նո Գյու Դոկը եւ նրա ամերիկացի պաշտոնակիցներ Սոն Կիմը եւ Տակեհիրո Ֆունակոսին եռակողմ բանակցություններ կվարեն հոկտեմբերի 19-ին: Դրանց կնախորդի երկկողմ հանդիպումների շարքը, նշում է նախարարությունը: Սպասվում է, որ օրակարգ կմտցվի նաեւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի վերջերս արած առաջարկությունն այն փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին, որը կդնի 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական վերջը, որն ավարտվել է ժամանակավոր զինադադարով: Բացի դանից, կողմերը կարող են քննարկել ԿԺԴՀ-ի հումանիտար աջակցության միջոցները եւ Հյուսիսի եւ Հարավի երկաթուղիների կցման հարցը:
Հատուկ ներկայացուցիչների նախորդ եռակողմ կոնսուլտացիաները կայացել են անցյալ ամսին Տոկիոյում: Այնտեղ քննարկվել են Փհենյանին երկխոսության վերադարձնելու զանազան տարբերակներ, այդ թվում նրան հումանիտար օգնության մատակարարումների հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: