Բաժիններ՝

Բայդենը նոր օրենք է ստորագրել

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստորագրել է երկրի պետական պարտքի լիմիտը մինչեւ դեկտեմբերի 3-ը 480 միլիարդ դոլարով ժամանակավորապես բարձրացնելու մասին օրենքը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: Այդ միջոցը թույլ է տալիս խուսափել դաշնային դեֆոլտից, որը կարող է տնտեսական աղետի հանգեցնել, ԶԼՄ-ները մեկնաբանում են ստորագրման փաստը: Ավելի վաղ օրինագծերը, որոնք նախատեսում են պետական պարտքի առավելակետի ժամանակավոր բարձրացում, դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ երկարատեւ քննարկումներից հետո հավանության են արժանացել Սենատի, իսկ հետո՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

ԱՄՆ-ում պետական պարտքի առավելակետը սահմանվում էԿոնգրեսի կողմից եւ կարող է բարձրացվել միայն դրան հավանություն տալուց հետո: Ինչպես հաղորդվել է, հոկտեմբերի սկզբին պետական պարտքը թույլատրելի սահմանն արդեն անցել է 28 տրիլիոն դոլարով: Դրա բարձրացման որոշումը, դեֆոլտից խուսափելու համար, պետք է օրենսդրորեն ձեւակերպվի մինչեւ հոկտեմբերի 18-ը:

Associated Press գործակալությունն ավելի վաղ, մեկնաբանելով Սենատի կողմից ընդունված օրինագիծը, նշել է, որ «դա միայն թույլ է տալիս հետաձգել», քանի որ հանրապետական եւ դեմոկրատ օրենսդիրները, «միեւնույն է, ստիպված են լինելու մինչեւ տարեվերջ եւս մեկ անգամ հաղթահարել այդ հարցի շուրջ իրենց խորը տարաձայնությունները»: Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելն անցած շաբաթ հայտարարել է, որ այլեւս դեմոկրատներին չի օգնելու ընդլայնել փոխառությունների հարցով կառավարության լիազորությունները դեֆոլտը կանխելու համար, երբ դեկտեմբեր ամսին պետական պարտքը հասնի իր լիմիտին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս