Բաժիններ՝

Բավարական կոտլետներ՝ պատրաստված սպանախով և կաթնաշոռով

Բաղադրիչներ

1. Սխտոր – 1 պճեղ
2. Սևուկի յուղ (Рапсовое масло) – 4 ճ/գ
3. Անյուղ կաթնաշոռ – 400 գ
4. Կանաչ սոխ – 1 փունջ
5. Ձիթայուղ – 2 ճ/գ
6. Քաղցր մանանեխ – 2 ճ/գ
7. Ձու – 2 հատ
8. Սոխ – 1 հատ
9. Չոր հացի փշրանք – 50 գ
10. Խնձորի քացախ – 2 ճ/գ
11. Սպանախ – 200 գ
12. Ալյուր – 2 ճ/գ
13. Ամսաբողկ – 4 հատ
14. Աղ, սև պղպեղ, մշկընկույզ

Պատրաստման եղանակը

1. Ամսաբողկը լվանալ և մանր կտրատել: Լցնել թասի մեջ, մի փոքր աղ ցանել:

Կարդացեք նաև

2. Կանաչ սոխը և գլուխ սոխը լվանալ, չորացնել, մանր կտրատել:

3. Խառնել բողկը սոխի հետ, իսկ մեկ այլ թասի մեջ խառնել սևուկի յուղը, մանանեխը և քացախը: Զանգվածը լցնել բողկի աղցանի վրա:

4. Կաթնաշոռի ավելորդ ջուրը թանզիվի օգնությամբ քամել:

5. Մշկընկույզը քերել, սխտորը ճզմել: Բաղաղադրիչները խառնել կաթնաշոռի, ձվի, հացի փշրանքի, աղի և պղպեղի հետ:

6. Սպանախը կտրատել և խառնել կաթնաշոռային զանգվածի հետ:

7. Թաց ձեռքերով ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել:

8. Կոտլետները թավալել ալյուրի մեջ և տապակել ձիթայուղի մեջ մոտ 4-5 րոպե: Մատուցել ամսաբողկի աղցանի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս