Աշխարհի ամենահամեղ նախաճաշը
Մատչայով փքաբլիթներ պատրասելու համար անհրաժեշտ է՝
1. Կաթնաշոռ – 120 գ
2. Ձու – 1 հատ
3. Շաքարավազ – 1 ճ/գ
4. Ալյուր – 2 ճ/գ
Կրեմի համար՝
1. Մասկարպոնե – 60 գ
2. Կանաչ մատչա – 5 գ
3. Սերուցք 33% – 10 գ
4. Ելակ – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռն անցկացնել մաղով: Ստացված զանգվածը խառնել ձվերի, շաքարավազի և ալյուրի հետ:
2. Փքաբլիթներ ձևավորել և տապակել երկու կողմից: Անջատել կրակը, ծածկել կափարիչով և թողնել տաքության մեջ ևս 2-3 րոպե:
3. Կրեմը պատրաստելու համար խառնել մասկարպոնեն, մատչան և սերուցքը:
4. Ափսեի մեջ տարածել ստացված կրեմը, վրան դնել փքաբլիթները և զարդարել ելակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



