
«Շուտով այս տարածաշրջանի տարանցման քարտեզը լիովին փոփոխության է ենթարկվելու»․ նախարար

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի թվիթերյան գրառումը լուրջ քննարկումների առիթ է հանդիսացել հասարակական հարթակներում:
Գրառման մեջ նախարարը մասնավորապես նշել է, որ հատուկ հանձնարարությունը, որ տրվել էր նախարարի տեղակալներին՝ «Կովկասյան միջանցքում» գոյություն ունեցող խնդիրների վերացումն էր:
«Շուտով այս տարածաշրջանի տարանցման քարտեզը լիովին փոփոխության է ենթարկվելու: Նրանք, որոնք այս ուղղությամբ չարաճճիություն էին արել, պետք է իմանան, որ մեզ համար որևէ փակ ճանապարհ չի մնա, բայց վառված կամուրջները չեն վերականգնվի»,- գրել է նախարարը: