Բաժիններ՝

Ճապոնական ժելե՝ պատրաստված կարտոֆիլից

Իմոյոկան պատրաստելու համար անհրաժեշտ է՝

1. Քաղցր կարտոֆիլ – 400 գ
2. Ագար-ագար – 1 թ/գ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Ջուր – 1/2 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Քաղցր կարտոֆիլը մաքրել և շերտատել:

Կարդացեք նաև

2. Լցնել կաթսայի մեջ, ջուր ավելացնել այնքան, որ կարտոֆիլն ամբողջությամբ ծածկվի:

3. Եփել բարձր կրակի վրա մոտ 15 րոպե, մինչև կարտոֆիլը փափկի:

4. Ջուրը թափել, ավելացնել շաքարավազ և վերածել խյուսի:

5. Ագար-ագարը թրջել ջրի մեջ, հետո լցնել թասի մեջ և թաքացնել ցածր կրակի վրա, մինչև այն լրիվ հալչի:

6. Ագար-ագարը խառնել կարտոֆիլային խյուսի հետ և անցկացնել մաղով:

7. Ստացված զանգվածը լցնել ուղղանկյուն կաղապարների մեջ և դնել սառնարանը:

8. Պատրաստի աղանդերը մատուցել կանաչ թեյի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս