Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդը բացել է Շոտլանդիայի խորհրդարանի նոր նստաշրջանը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը բացել է Շոտլանդիայի խորհրդարանի նոր ՝ վեցերորդ նստաշրջանը ՝ պատգամավորներին մաղթելով արդյունավետ համագործակցություն ՝ չնայած առկա տարաձայնություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չնայած` դուք տարբեր տեսակետներ ունեք, բայց, ես հավատում եմ, որ դուք կշարունակեք միասին աշխատել », – ասել է թագուհին:

Իր ելույթում նա խոսել է Covid-19-ի համավարակի մասին, որի պատճառով Մեծ Բրիտանիան, այդ թվում ՝ Շոտլանդիան, ամիսներ շարունակ կարանտինի մեջ էին հայտնվել:

«Շոտլանդիայի խորհրդարանի անդամներ, այն ժամանակ, երբ մենք բոլորս դուրս ենք գալիս դժվար և անորոշ ժամանակներից, նման իրադարձությունները հույսի և լավատեսության հնարավորություն են»,-ասել է թագուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031