
Բանջարեղենային տոն. ճիշտ ընթրիք՝ առողջ մարմնի համար

Բաղադրիչներ
1. Բրյուսելյան կաղամբ – 60 գ
2. Ծնեբեկ – 50 գ
3. Բրոկկոլի – 80 գ
4. Ծաղկակաղամբ – 100 գ
5. Ոլոռ – 40 գ
6. Դդում – 27 գ
7. Գազար – 27 գ
8. Ձիթապտղի յուղ – 20 մլ
9. Կարագ – 10 գ
10. Ծովի աղ – 3 գ
11. Սխտորի յուղ – 3 մլ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները կիսաեփ անել:
2. Ձիթայուղը և կարագը տաքացնել, ավելացնել բանջարեղենը, տապակել:
3. Պատրաստի բանջարեղենը դնել ափսեի մեջ, ցողել սխտորի յուղով և համեմել ծովի աղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը