
Շոկոլադե կախարդական թխվածքաբլիթ՝ ծովի աղով

Բաղադրիչներ
1. Ալյուր – 170 գ
2. Կարագ – 110 գ
3. Ձու – 1 հատ
4. Շագանակագույն շաքարավազ – 130 գ
5. Շոկոլադ – 150 գ
6. Ընկույզ – 90 գ
7. Խոշոր ծովի աղ – 4 գ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը հարել շաքարավազի հետ, մինչև միասեռ զանգված դառնալը:
2. Ավելացնել մանրացրած ընկույզը, շոկոլադը, խառնել:
3. Զանգվածին ավելացնել ալյուր, հետո՝ ձու, և վերջում՝ աղ (այն չպետք է հալչի):
4. Արագ խմոր հունցել: Խմորը պետք է լինի փափուկ և յուղոտ, բայց չպետք է կպչի ձեռքերին:
5. Խմորից գնդիկներ ձևավորել:
6. Գնդիկներն իրարից բավականին հեռավորության վրա շարել յուղաթղթով պատված տապակին:
7. Թխվածքաբլիթները թխել 15-18 րոպե, նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
8. Թխելուց հետո թողնել տապակի վրա, մինչև լրիվ սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը