
Անգլիական աղցան

Բաղադրիչներ
1. Պահածոյացված եգիպտացորեն – 285 գ
2. Հավի կրծքամիս – 1 կտոր
3. Շամպինիոն – 500 գ
4. Լոլիկ – 3 հատ
5. Պաքսիմատ – 100 գ
6. Մայոնեզ – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Եփել հավի կրծքամիսը և շամպինիոնը: Մանր կտրատել և լցնել թասի մեջ:
2. Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը:
3. Ավելացնել պաքսիմատը:
4. Խառնել նաև մանր կտրատված լոլիկը:
5. Ավելացնել մայոնեզը, զգուշությամբ խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը