
Աշնանային լավագույն ուտեստը ՝ ընտանեկան ընթրիքի համար

Բաղադրիչներ
1. Դդում – 250 գ
2. Դդմիկ – 250 գ
3. Սոխ – 2 հատ
4. Ձու – 8 հատ
5. Ապխտած պապրիկա – 1 թ/գ
6. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Դդումը մաքրել և խորանարդաձև կտրատել: Եփել 15 րոպե, աղ արած ջրում:
2. Սոխը մաքրել և կտրատել: Առանձին տարայի մեջ խառնել ձվերի, պապրիկայի, աղի և սև պղպեղի հետ:
3. Դդմիկները անցկացնել խոշոր քերիչով: Սոտեյնիկի մեջ տաքացնել բուսայուղը և լցնել սոխի զանգվածը, եփել 10 րոպե, մինչև այն փափկի: Ավելացնել դդմիկը և դդումի խորանարդիկները, խառնել, փակել կափարիչը և 7-10 րոպե եփել ցածր կրակի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը