Հայաստանում մեկնարկել են վարչատարածքային փոփոխություններին միտված աշխատանքները: 2021 թվականի դեկտեմբերին արդեն ձևավորված կլինեն խոշորացված համայնքները։ Կառավարության այս նախագծով նաև առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքը միացնել Վարդենիս համայնքին։
Ուկրաինան ամերիկացի գործընկերների հետ բանակցություններում առաջ է քաշում անայցագիր ռեժիմի եւ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրեր կնքելու գաղափարը:
Տեսագրությունում պատկերված տղամարդը կասկածվում է գողություն կատարելու մեջ։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով ծանր վիրավորանքի քրեականացման հարցին՝ ասաց, որ հնարավոր չէ որոշել, թե ո՞րն է սահմանը: Նրա խոսքով՝ սահմանը որոշելու են գործող իշխանությունները: «Դատարանում ժամանակին ներկայիս վարչապետին դատում էին նրա համար, որ նա վիրավորել էր համալսարանի դասախոսներից մեկին, վատ ձևով վիրավորել էր: Իրեն դատում էին դրա համար, այն ժամանակ դա […]
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանի պարտականությունները դադարեցնելու մասին:
ՀՀ առողջապահության նախարարությունից հերքում են, որ ներքին կարգով գերատեսչությունից գրություն է իջեցվել բժշկական հաստատություններին՝ քաղաքացիներին պետպատվերով սպասարկելը դադարեցնելու մասին։
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Ըստ «Սպուտնիկ-Արմենիա»-ի՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հավանական թեկնածուն գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է:
Վստահ եմ, որ այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում զարգանալու են` որպես խորհրդանիշ երկու երկրների ժողովուրդների պատմական, մշակութային ջերմ կապերի և նաև մեր ժողովուրդների խաղաղասիրության: Եվ չնայած մշտապես խաղաղությանը միտված լինելուն` մեր ժողովուրդները միշտ էլ պատրաստ են եղել ու կլինեն հարկ եղած պարագայում պայքարել աշխարհի չարիքների դեմ:
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 6-ին գրել էր, որ նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենցի» 79-ամյա վարորդ Արտավազդ Մովսեսյանը մահացել է, իսկ 48-ամյա ուղևորը և «Օպել Աստրայի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Կամ, օրինակ, այս նախագծում պետական ծառայողների մասին պարտադրանքը, որ կա, հետաքրքիր հիմնավորում է բերում, ասում է՝ այս մարդիկ, ովքեր պետական ծառայող են, օրինակ՝ պատգամավորի օգնականը, կարևորագույն պետական գործառույթ է իրականացնում, եթե նա վարակվի, այդ պետական գործառույթի իրականացումը կվտանգվի, եթե այդպես է, բա ինչո՞ւ եք այս ցանկից հանել նախագահին, վարչապետին, պատգամավորներին: Գալիս ենք անարդարության, մեր երկրի թիվ մեկ խնդիրն անարդարությունն է»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը սեպտեմբերի 7-12-ը Կազանում կմասնակցի «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին:
Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի խաղողագործներն իրենց դժգոհությունն են բարձրացնում՝ խաղող մթերող գործարաններն արհեստականորեն խաղողի գինն իջեցնում են։ Իրենց բողոքը լսելի դարձնելու համար գյուղացիները երեկ փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքների հաղորդմամբ, «Երեք եղբայր-2021» միջազգային վարժանքը՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, հնարավոր է՝ անցկացվի Շուշիի շրջանում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում:
47-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Հայկ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գաղտնիք չէ, որ վերջին երեք տարիներին, պետական ինստիտուտների թույլ և ապիկար քաղաքականության ֆոնին Հայաստանի դիվանագիտության ծանր հրետանին հանդիսացել են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀԿ-ի թիմը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին։
Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիայի մասնակիցներին ցրելու համար:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներկրումը ՌԴ տարածք:
Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Սիմոնյանի ծովափնյա հանգիստը զարմանալու չէ, դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, ընտրել եք, աջակցել եք, ուրեմն բարի եղեք նաև հանդուրժել՝ գերիների հարցը իրենց համար ակտուալ չէ, առհասարակ արցախյան հիմնահարցը ակտուալ չէ իրենց համար, կարևորը SOQAR էժան նավթամթերք է շուտով ներկրելու Հայաստան, թե ինչ դուստրիկ ձեռնարկության փաթեթավորմամբ, դա հետո կերևա։
Գլխավոր դատախազությունը հերքում է, որ ձերբակալված մակեդոնացի դիվանագետը ՀՀ-ից արտերկիր է փորձել տեղափոխել Լևոն Սարգսյանին
Արցախում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքեր:
Այսօր թշնամին հերթական սադրանքին է դիմել Արցախի Հանրապետության Կարմիր Շուկայի ուղղությամբ։ Այս անգամ ևս թշնամու թիրախում խաղաղ բնակիչներն են եղել։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Կարմիր Շուկայի բնակիչներից մեկը։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
Ռուբեն Մելիքյանը՝ Առողջապահության նախարարի հրամանի մասին. ՈւՂԻՂ։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը, որն այս պաշտոնին նշանակվել էր 2019թ․ հուլիսի 11-ին։ Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Կարեն Սարգսյանն էլ ազատվեց Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, որին նշանակվել էր 2020 թ․ փետրվարի 6-ին: Նրանք երկուսն էլ, մեր տեղեկություններով, տեղափոխվելու են այլ պաշտոնի։
Աժ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը, որի հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։