
«Դոմոդեդովոյում» Հայաստանից բերված ավելի քան 7500 տուփ մաքսանենգ ծխախոտ է առգրավվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներկրումը ՌԴ տարածք:
Ինչպես հաղորդում է Подмосковье Сегодня-ն՝ հղում անելով օդակայանիմաքսային ծառայության հաղորդագրությանը, մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է Երևանից ժամանած երկու ուղևորի ուղեբեռում:
Նշվում է, որ առգրավված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ կամ 150 000 ծխախոտ:
Ինչպես հայտնում է «Դոմոդեդովոյի» մաքսային ծառայությունը, սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է: Գործով ստուգումներ են սկսվել: