
Սենդվիչ՝ ծովամթերքի սիրահարների համար

Բաղադրիչներ
1. Սենդվիչի հաց – 8 կտոր
2. Կիտրոն – 4 շերտ
3. Կարագ
Ծովախեցգետնի միջուկի համար
1. Ծովախեցգետնի միս – 450 գ
2. Մայոնեզ – 1 ճ/գ
3. Տոմատի մածուկ – 1 թ/գ
4. 1/2 կիտրոնի հյութ
5. Մանանեխ – 1 թ/գ
6. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Միջուկը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները:
2. Սենդվիչի հացի վրա կարագ տարածել, այնուհետև լցնել միջուկը և ծածկել հացի երկրորդ կտորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը