Բաժիններ՝

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկը. Սարկիսով եղբայրներն առաջատար տասնյակում են

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել են Տատյանա և Վլադիսլավ Բակալչուկները, որոնց պատկանում է Wildberries առցանց խանութը:

Հանդեսի տվյալներով՝ նրանց համատեղ կարողությունը գնահատվում է 13,1 մլրդ դոլար: Նրանց 6,9 մլրդ դոլար կարողությամբ հաջորդում է Գուրիևների ընտանիքը (ամուսիններ Անդրեյը և Եվգենյան և երեխաները՝ Անդրեյն ու Յուլյան): Իրենց կարողությունն ընտանիքը վաստակել է պարարտանյութերի և ագրոբիզնեսի շնորհիվ:

Ամենահարուստ ընտանիքների եռյակը եզրափակում են Արկադի, Բորիս, Իգոր և Լիդիա Ռոտենբերգները: Նրանց ընդհանուր կարողությունը, որը ձեռք է բերվել անշարժ գույքի ոլորտում աշխատելով, կազմում է 5,95 մլրդ դոլար:

Չորրորդ տեղում են Միխայիլ, Սաիդ և Սաիտ-Սալամ Գուցերիևները ($ 3,7 մլրդ), հինգերորդում՝ Ֆլադիմիր և Ֆելիքս Եվտուշենկովները ($ 3,2 մլրդ):

Հաջորդ հնգյակում տեղ են գտել Այրատ, Ռադիկ և Տիմուր Շայմիևները ($3 մլրդ), Մեգդետ, Տիմուր և Ռուսլան Ռախիմկուլովները ($1.95 մլրդ), Մուսա, Դենի և Մավլիտ Բաժաևները ($1.75մլրդ), Ալեքսանդր և Վիկտոր Լիննիկները ($ 1.7 մլրդ), Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրները ($1.65 մլրդ), որոնք «Ռեսո» խմբի համասեփականատերերն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս