Գիտնականները բացահայտել են, թե ինչ հետևանք կարող է ունենալ նստակյաց ապրելակերպը
Կանադացի գիտնականները հայտարարել են, որ այն մարդիկ, ովքեր վարում են նստակյաց ապրելակերպ, ավելի հակված են ինսուլտի: Այս մասին ասվում է Stroke ամսագրում հրապարակված հոդվածում:
Կալգարիի համալսարանի գիտնականները վերլուծել են 40-ից բարձր 143 հազար մարդկանց առողջության և ապրելակերպի տվյալները, ովքեր նախկինում չեն ստացել կաթված, չեն ունեցել սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ: Հետազոտության մասնակիցների առողջական վիճակը վերահսկվել է ինը տարի:
«Ուսումնասիրության բոլոր մասնակիցներից գրեթե երեք հազար հոգի կաթված է ստացել: Ցածր ֆիզիկական ակտիվությամբ մինչև 60 տարեկան մասնակիցները, ովքեր օրվա ընթացքում նստած անցկացնում են ավելի քան ութ ժամ, ունեցել են ինսուլտի 4.2 անգամ ավելի բարձր ռիսկ, քան նրանք, ովքեր վարում են ակտիվ ապրելակերպ»,- ասվում է հոդվածում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը