Բաժիններ՝

Թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը

«Թալիբան» արմատական շարժումը հավաստիացրել է, որ մտադրություններ չունի Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել է Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը:

«Մենք («Թալիբան» շարժումը) չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում»,- նշել է Շահինը, որի խոսքը մեջբերում է Աֆղանստանի Khaama Press գործակալությունը:

Նա հավելել է, որ «հենց այդ պատճառով է «Թալիբանը» ձգտում Աֆղանստանում կազմելու ներառական իսլամական կառավարություն»:

Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը, Ալգային հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը բանակցություններ են վարում «Թալիբանի» ղեկավարության հետ երկրում խաղաղության եւ կայունության հասնելու շուրջը:

Քաբուլ թալբների մուտք գործելուց եւ երկրից նախագահ Աշրաֆ Ղանիի փախուստից հետո այդ երեք աֆղան գործիչները հայտարարել են իրենց կողմից համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նախկին կառավարությունց իշխանությունը թալիբներին խաղաղ անցնելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ արմատական շարժման ներկայացուցիչը տեղեկացրել է, որ թալիբներն իրոք «բանակցությոններ են վարում աֆղան քաղաքական գործիչների հետ (աֆղանական հասարակության) լայն ներկայացուցչությամբ կաբինետ կազմելու նպատակով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031