Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի իշխանություններն անհետաձգելի միջոցներ են ձեռնարկել հեղեղումների հետևանքների դեմ պայքարի համար

ԿԺԴՀ-ի ղեկավարությունը կազմել է աշխատանքայն խումբ՝ երկրի արեւելյան մասում հեղեղումների հետեւանքների շտապ վերացման համար: Ինչպես օգոստոսի 11-ին հաղորդել է «Նոդոն սինմուն» թերթը, խմբի մեջ կտմտնեն նախարարների կաբինետի անդամները, նախարարությունների եւ այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ։

Խմբի պարտականությունների մեջ է մտնում տարերքից տուժած տարածաշրջաններում իրադրության կայունացման միջոցների օպերատիվ ձեռնարկումը, տեղի բնակչության ապահովումը սննդամթերքով, խմելու ջրով եւ անհրաժեշտ դեղորայքով: ԿԺԴՀ-ի արեւելյան ափին ամսվա սկզբից չդադարող անձրեւները հանգեցրել են հեղեղումների, որոնց հետեւանքով վնասվել է ավելի քան հազար տուն:

Իշխանություններն աղետի շրջաններից տարահանել են շուրջ 5 հազար բնակչի: Ջրի հոսքերը վնասել են կամուրջներն ու պատնեշները, ողողել ճանապարներն ու ցանքատարծությունները Համգյոն Փուքթոյի եւ Համգյոն Նամդոյի նահանգներում: Մասնավորապես, Համգյոն Փուքթոյում օգոստոսի 1-ց մինչեւ 6-ը տեղացել է 500 միլիմետր անձրեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս