Եվրամիությունում կոչ են արել չդադարեցնելու աֆղան միգրանտների արտաքսումը թալիբների հարձակման պատճառով
Եվրամիության առաջատար պետությունները Եվրահանձնաժով են հղել նամակ՝ անօրինական միգրանտներին Աֆղանստան հետ արտաքսման արգելք չսահմանելու կոչով: Օգոստոսի 10-ին այդ մասին Twitter-ի իր էջում գրել է միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Սամի Մահդին։
«Գերմանիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Դանիայի եւ Հունաստանի հետ ես նամակ եմ հղել Եվրահանձնաժողով՝ Աֆղանստանի առանձին քաղաքացիների հարկադրական հայրենադարձման շարունակությունը երաշխավորելու կոչով»,- գրել է նա:
Անօրինական միգրանտների արտաքսման արգելքը կարող է սահմանվել, եթե «Թալիբան» շարժմամն զինյալների ակտիվ հարձակման հետեւանքով Եվրամիությունն այդ երկիրը ներառի ոչ անվտանգ պետությունների ցանկում:
Մահդիի խոսքով՝ այն փաստը, որ Աֆղանստանի առանձին տարածաշրջաններ հայտնվել են թալիբների իշխանության ներքո, չի նշանակում, թե պետության ամբողջ տարածքը վտանգավոր է բնակության համար, ինչը Եվրամիության երկրներին կպարտավորեցներ ավտոմատ կերպով փախստականների կարգավիճակ տրամադրել այնտեղից գաղթածներին:
Ինչպես սպասվում է, Աֆղանստանը վտանգավոր երկրների ցանկում ներառելու հարցը կքննարկվի օգոստոսի 18-ին Եվրամիության ներքին գործերի նախարարների արտակարգ տեսախորհրդաժողովում: Հանդիպումը պլանավորված է, գլխավորապես, Լիտվայում միգրացիոն ճգնաժամի հիմնախնդրի քննարկման նպատակով, որտեղ Բելառուսի տարածքից ժամանում են հարյուրավոր անօրինական միգրանտներ, այդ թվում Աֆղանստանից գաղթողներ, որոնք Եվրոպա են անցնում Մերձավոր Արեւելքի երկրներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: