Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով 22.010 վարակվածներ են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 22 010-ով՝ մինչեւ 6 334 195: Դա նավազագույնն է հունիսի 30-ից ի վեր, հետեւում է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից, որոնք հրապարակվել են օգոստոսի 3-ին։

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է0,35 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 513 524 մարդ: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 1 952-ով: Ապրիլի 28-ից ի վեր մայրաքաղաքում 2 000 ախտահարվածներից պակաս են հայտնաբերել: Մահերի թիվը մեկ օրում աճել է 788-ով՝ նախորդ օրվա 785-ի դիմաց՝ մինչեւ 160 925:

Պայմանական մահացությունը (վերջնաանը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակը վերջանալուց հետո) մնացել է 2,54 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 18 963-ով՝ մինչեւ5 659 746: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 89,4 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս