Ամերիկուհին 70 հազար դոլար է ծախսել և ավերված ավտոբուսը վերածել իր երազանքի տան
Ջեսսի Լիպսկինը ժամանակ չի ծախսել կատարյալ տուն փնտրելու համար, այլ գնել է հին ավտոբուս և վերածել այն նորաձև շարժական տան: Ջեսսիից պահանջվել է 3 տարի իր երազանքների տունը ստեղծելու համար:
Դա սեր էր առաջին հայացքից, և այն սկսվեց eBay-ում: Ջեսսին տեսավ 1966 թվականի GMC ավտոբուսը և իսկույն գնեց այն: Ջեսիի կյանքի հաջորդ մի քանի տարիները նվիրված էին ավտոբուսը անիվների վրա իսկական տան վերածելուն:
Ջեսսին իր ոչ ստանդարտ գաղափարը բացատրում է էկոլոգիապես մաքուր ապրելակերպ վարելու ցանկությամբ:
«Ես առաջին անգամ սկսեցի մտածել այլընտրանքային ապրելակերպի մասին Մայքլ Ռեյնոլդսի «Երազանքներ աղբից» վավերագրական ֆիլմից հետո: Կինոնկարը պատմում էր այն մասին, թե ինչպես է էկոճարտարապետը նախագծում և կառուցում տարբեր սարքեր՝ օգտագործելով վերամշակված նյութեր»:
Գաղափարը ուժեղ տպավորություն թողեց Ջեսիի վրա: Ի վերջո, նա եկավ այն եզրակացության, որ շարժական տունը իդեալական է, քանի որ այն թույլ է տալիս շատ ճանապարհորդել: Բացի այդ, դու կարող ես գտնել մի վայր, որտեղ իսկապես ցանկանում ես հավիտյան մնալ:
Երկարատև բարդ աշխատանքներից հետո Ջեսսին ավարտին հասցրեց շարժական տան վերանորոգումը՝ ծախսելով 70 հազար դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը