Նիկոլին սյուրպրիզ է սպասվում. գնում ենք ԱԺ քաղաքական դիակներին հուղարկավորելու. Հայկ Մամիջանյան

Միակ և գլխավոր անելիքն այսօր մեր երկիրը փրկելն է, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքական դիակները հուղարկավորվեն,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է նորընտիր ԱԺ-ի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ու ընդգծել, որ իրենք ԱԺ են գնում պարտության խորհրդանիշներին, նրանց, որոնք տարել են մեր երկիրը կապիտուլյացիայի, այսինքն՝ քաղաքական դիակներին, հուղարկավոր են։

Նրա փոխանցմամբ՝ խմբակցության նպատակը չի լինելու շոուներ, կամ« action»-ներ կազմակերպելը, բայց ցանկացած հակահայկական գործունեության դեմն առնելու տարբերակ կգտնեն։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն մտքին, թե ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը կարող է «Պատիվ ունեմ» դաշինքից լինել, բանախոսն ասաց, որ փոխխոսնակին առաջարկում է ընդդիմության ավելի շատ ձայներ հավաքած դաշինքը, իրենք «Հայաստան դաշինքի հետ քննարկել են այդ հարցը։

«Պաշտպանելու ենք «Հայաստանի» թեկնածուին և գործելու են միահամուռ»,- նշել է բանախոսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031