
Բրեյթվեյթը հրաժարվում է հեռանալ «Բարսելոնայից»

Հարձակվող Մարտին Բրեյթվեյթը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»:
Չնայած առաջիկա տրանսֆերի մասին լուրերին, դանիացին կենտրոնացած է նոր մրցաշրջանին նախապատրաստվելու վրա, նա մտադիր է մնալ «Բարսայում»:
30-ամյա հարձակվողը վստահություն է զգում գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի կողմից և կհամաձայնվի փոխել ակումբը միայն այն դեպքում, եթե նրան առաջարկեն ավելի բարձր աշխատավարձ:
Բրեյթվեյթի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին:
Հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը համաձայնել է հարձակվողին 15 միլիոն եվրոյով վաճառել «Վեսթ Հեմին»:
Բրեյթվեյթը «Բարսելոնայում» Լա լիգայի 40 հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ։
Սիրարփի Աղաբաբյան