
«Բարսելոնան» ցանկանում է, որ Պիկեն, Բուսկետսը, Ալբան և Ռոբերտոն աշխատավարձերը կրճատեն 40% ով

«Բարսելոնան» ցանկանում է կրճատել Ժերար Պիկեի, Սերխիո Բուսկետսի, Սերժի Ռոբերտոյի և Ժորդի Ալբայի աշխատավարձերը:
Ֆուտբոլիստները նամակ են ստացել ակումբի ղեկավարությունից: Այն սահմանում է «Բարսայի» հետ իրենց պայմանագրերի նոր պայմանները, որոնցից մեկը հաջորդ մրցաշրջանում աշխատավարձի 40% կրճատումն է:
Ֆուտբոլիստների գործակալները «Բարսելոնայի» պահանջները չափազանցված են համարում, հայտնում է El Periódico de Catalunya-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուսկետսի գործակալն ու Ռոբերտոն արդեն բանակցություններ էին վարել «Բարսելոնայի» ղեկավարության հետ աշխատավարձի նվազեցման հարցով, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Սիրարփի Աղաբաբյան