Բաժիններ՝

Երևանի ավտոբուսների պարկը առաջիկա ամիսներին կհամալրվի ևս 211 ավտոբուսով

Երևանի ավտոբուսների պարկը առաջիկայում կհամալրիվ ևս 211-ով. դրանք հուլիսի 31-ին Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նավահանգստից էլ ավտոբուսները նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին»,- նշել է Մարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031