
Հրդեհ Փանիկ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 23:34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փանիկ գյուղի փողոցներից մեկում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 31-ին, ժամը 00:36-ին, մարվել՝ 01:37-ին:
Այրվել են երկհարկանի տան երկրորդ հարկում գտնվող երկու սենյակների (յուրաքանչյուրը՝ մոտ 12 քմ) փայտե հատակը, կահույք, կենցաղային տեխնիկա՝ մասնակի։