ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Պոգբային անվճար
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ ակումբից:
Ըստ The Athletic-ի, ՊՍԺ-ն աշխատում է պարզել ֆուտբոլիստի հետաքրքրությունը տեղափոխության հարցում:
Միևնույն ժամանակ, ակումբը վստահ չէ ՝ արդյո՞ք արժե հիմա փորձել գնել կիսապաշտպանին, քանի որ այդ ժամանակ և՛ «Մանչեսթեր Յունայթեդը», և՛ ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան ստիպված կլինեն մեծ գումար վճարել: Պոգբայի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, և նրանք կարող են փորձել համոզել Պոլին ազատ գործակալի կարգավիճակով միանալ ՊՍԺ-ին:
Նշվում է, որ այս շաբաթ Պոգբան պետք է ընտանիքի հետ քննարկի իր ապագան, իսկ ՊՍԺ-ն փորձում է համոզել ֆուտբոլիստի միջավայրին ազդել նրա որոշման վրա:
Մինչ օրս ՊՍԺ-ն դեռ չի կապվել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ, սակայն սպասվում է, որ շուտով ակումբը գործարքի պաշտոնական հարցում կուղարկի:
Սիրարփի Աղաբաբյան