Բաժիններ՝

Ե՞րբ կստորագրի նոր պայմանագիր Մեսսին

Հարձակվող Լիոնել Մեսսին դեռ չի ստորագրել նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ:

Ըստ Diario Sport-ի, արգենտինացին չի սկսի մարզվել թիմի հետ, քանի դեռ նա չի ստորագրել նոր համաձայնագիր: Այժմ նա ընտանիքի հետ արձակուրդում է:

Ակնկալվում է, որ պայմանագիրը կկնքվի հաջորդ ամսվա սկզբին: Ամենահավանական ամսաթիվը օգոստոսի 2-ն է:

Պայմանագիրը կնքելուց հետո Մեսսին բուժզննում կանցնի և «Բարսելոնայում» կմարզվի Սերխիո Ագուերոյի և Էմերսոն Ապարեսիդոյի հետ ՝ սպասելով հիմնական կազմի վերադարձին Գերմանիայի ուսումնամարզական հավաքից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս