Բաժիններ՝

Ճապոնիայում հնարավոր են համարել տարածաշրջանում ցունամիի հավանականությունը

Ճապոնացի սեյսմոլոգները հնարավոր են համարում ցունամիի առաջացման հավանականությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդարձակ գոտիներում 8,2 մագնիտուդով երկրաշարժից հետ, որը տեղի է ունեցել Ալյասկայի նահանգի ծովեզերքի մոտ: Հուլիսի 29-ին այդ մասին հայտնել է Ճապոնիայի Օդերեւութաբանության ազգային վարչությունը։

Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ճապոնացի սեյսմոլոգները ներկայումս նաեւ պարզում են, թե ցունամի սպառնում է արդյոք Ճապոնիայի տարածքին: Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտարարել է, որ 8,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի նահանգի ափի մոտ:

ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնի տվյալներով՝ ցունամին կարող է մոլեգնել Խաղաղ օվկիանոսի Մարիանյան կղզիներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031