
Տոկիո-2020. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Հայաստանի լողի հավաքականի անդամ Վարսենիկ Մանուչարյանը, ով Օլիմպիական խաղերին մասնակցում էր «սպիտակ քարտ»-ով, չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կանանց 100 մետր ազատ ոճում Մանուչարյանը տարածությունը հաղթահարեց 59.18 արդյունքով և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:
Մինչ այս ելույթ ունեցած մարզիկներից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ընդհանուր պայքարում գրավեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Որակավորման փուլում պարտություն կրեց 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, որը զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին: Մեկնարկային մենամարտում պարտություն կրեց նաև 52 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը. նա պարտվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջալալ Յաֆային: Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշային կարգում երկամարտի 205 կգ արդյունքով 7-րդն է: Լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: