
«Հըն, դեռ չե՞ք հասկացել Արծրունին ի հայտ բերելու իմաստը». Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հըն, դեռ չե՞ք հասկացել Արծրունին ի հայտ բերելու իմաստը։
ՏԱԳՆԱՊ… արծրունը բոլորի մոտ տագնապի զգացմունք է առաջացնում։ Ինքն այլևս փոխկապակցված է վախի, արյան և հազարավոր մահերի հետ։ Ավելին, ինքը հողեր զիջելու խորհրդանիշներից մեկն է։
Այ դրա համար են իրեն կրկին առաջին պլան բերել` օվերտոնի պատուհան են նորից բացում։
Որտեղ կա Արծրուն, այնտեղ էլ լինելու է արյուն ու տարածքային զիջումներ։
Ու հավատացեք` Արծրունին տեսնելով, մարդկանց մի լուրջ զանգված արդեն ենթագիտակցաբար դրան պատրաստվել է…»։