
Հայաստանի Պրեմիեր լիգան նոր տարբերանշան կունենա

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը նոր տարբերանշան կունենա: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 2021/22 մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային հովանավոր VBET ընկերությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում հանդես կգան մի շարք նախաձեռնություններով և ակտիվացումներով:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 2021/22 մրցաշրջանում կներկայանա նոր տարբերանշանով՝ նվիրված 30-րդ հոբելյանական մրցաշրջանին: Տարբերանշանի որոշ մասեր՝ ֆուտբոլային նախշերով ձևավորված քարտեզը և անվանման դիզայնը, վերցված են նախորդ տարբերակից, որին ավելացվել է 30 թվի սպորտային տեսքով դիզայնը և հովանավորի լոգոտիպը: