
«Նեմրա» ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Զիմ խորոտիկ յար» երգի տեսահոլովակը
«Նեմրա» ռոք խումբը երաժշտասերներին է ներկայացրել «Զիմ խորոտիկ յար» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:
Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է: Հոլովակում նկարահանվել է դերասանուհի Ժաննա Բություլյանը:Խմբի անդամները «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում շնորհակալություն են հայտնել հոլովակի ստեղծման գործում իրենց աջակցություն ցուցաբերած բոլոր մարդկանց և նշել, որ անհամբեր սպասում են երկրպագուների արձագանքին: