
Իրանը բացել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը

Իրանի Իսլամական Հանրապետությունում հուլիսի 26-ին բացվել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը:Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, կենտրոնի ստեղծումն առաջին քայլն է դարձել ատոմային ոլորտում ինովացիոն էկոհամակարգի ձևավորման և գործնականում իրանցի միջուկային գիտնականների նվաճումների կիրառման ճանապարհին:
Խոսքը, մասնավորապես, բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ատոմային տեխնոլոգիաների կիրառման մասին է։
Թեհրանում կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ու գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սաթարին: