Շոյգուն և Կարապետյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – ասել են գերատեսչությունում ՝ չճշտելով այլ մանրամասներ: