
Վերջիվերջո, ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից ուշ կամ կանուխ․ Ավետիք Իսահակյան

Արաբագետ Արարատ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ավետիս Իսայակյանի այս դիտարկումները․ «…Մեզ մնում է ռուսը… վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից ուշ կամ կանուխ… ֆրանկո – անգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է… Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բագու։
Ռուսը նրանց համար հազար անգամ վտանգավոր է, քան իսլամը … Տեսնո՞ւմ ես, թե ի՞նչ է խորհում Եվրոպան. թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ: Եվ եթե մեր ղեկավարները հասկանային այս՝ Ղարսը կորցրած չէին լինի և 6000 հայ հողի տակ դրած…
Ավետիք Իսահակյան»։