Բաքուն դեռ պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղ պայմանագիր կնքելու և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, նման հայտարարությամբ Բայրամովը հանդես է եկել Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում: «Ադրբեջանը հանդես է եկել մի շարք առաջարկներով: Դա առնչվում է նաև Հայաստանի հետ բաց սահմանի հարցի լուծմանը` սահմանազատման հարցով քննարկումներ սկսելու միջոցով: Բացի այդ, առնչվում է նաև առաջարկին, որի մասին բազմիցս խոսել է Ադրբեջանի նախագահը, այն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստկամությունը: Ցավոք, մենք դեռ արձագանք չենք ստացել Հայաստանից այդ առաջարկների վերաբերյալ»,- աղբյուրը մեջբերում է ադրբեջանցի նախարարին: