
Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 2617 մարդ

Վրաստանում հուլիսի 24-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2617 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 400 հազար 698 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 869 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 5665: