
Մբապպեն հայտնել է, որ չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից:
Marca-ն պնդում է, որ ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է փարիզցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման մասին: Մբապպեն չի ցանկանում հակամարտությամբ հեռանալ ՊՍԺ-ից, բայց նոր պայմանագիր չի ստորագրի:
Ֆրանսիացին հիանալի հարաբերություններ ունի մարզչի հետ: Կիլիան միշտ զգում էր Պոչետինոյի աջակցությունը և հասկացողություն էր զգում, երբ մարզիչին հայտնեց ակումբը փոխելու իր մտադրության մասին:
Մբապպեն վերադարձավ արձակուրդից ու վերսկսեց մարզվել ՊՍԺ-ի հետ: Այժմ նա գործողության է սպասում «Ռեալից»:
Անցած մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը Լիգա 1-ի 31 խաղում խփեց 27 գոլ (6-ը 11 մետրանոցից) և 7 գոլային փոխանցում կատարեց:
Սիրարփի Աղաբաբյան