Բաժիններ՝

«Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի պայմանագրի շուրջ բանակցությունների մասին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները Լիոնել Մեսսիի հետ: Արգենտինացու պայմանագրի ժամկետն ավարտվեց հունիսի վերջին, այժմ նա ազատ գործակալի կարգավիճակում է:

«Լեոն ցանկանում է մնալ, մենք շարժվում ենք բանակցությունների մեջ: Կարծում եմ ՝ շուտով պայմանագիրը կստորագրվի: Ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ կան, բայց ես համոզված եմ, որ մենք կկարողանանք գլուխ հանել դրանից»,-նշել է թիմի նախագահը։

Իր ամբողջ կարիերան Մեսսին անցկացրել է «կապտանռնագույնների» ճամբարում: Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը անցկացրել է 35 հանդիպում ՝ խփելով 30 գնդակ և 11 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031