Բաժիններ՝

Տոկիո-2020. Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթեց Օլիմպիական խաղերի անդրանիկ մրցախաղում

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող մեկնարկեց Օլիմպիական խաղերում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Խաչանովը մրցեց ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի հետ: 1ժամ 49 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերից հետո` 6:3, 1:6, 2:6 հաշվով:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի կամ հնգամյակի ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:

Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեղան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս