Փաշինյանը կազատվի Վահրամ Դումանյանից, ԿԳՄՍ նախարարի նոր թեկնածու կա․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Դերասան, ռեժիսոր, երաժիշտ, դեռևս նաև պատգամավոր Արթուր Մանուկյանը, որը 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո դարձավ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, այս անգամ որոշել է իր տեղը զիջել առավել հմուտ և փորձառու քաղաքական գործիչների։ Համենայնդեպս, դերասանն իր նեղ շրջապատում այդպես է ասում։

Ավելի վաղ «Իրավունքը» գրեց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում, իսկ ահա Փաշինյանը որոշել է ազատվել Դումանյանից։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ որոշել է, թե ով պետք է փոխարինի Դումանյանին։ ԿԳՄՍ-ի մեր աղբյուրների պնդմամբ՝ նախարարի հավանական թեկնածուն դերասան, ռեժիսոր, երաժիշտ Արթուր Մանուկյանն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031