«Նա ներողություն է խնդրել»․ Ֆիգուն՝ Պերեսի մասին
«Մադրիդի Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆիգուն մեկնաբանել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի քննադատական խոսքերը, որոնք արվել են տարիներ առաջ, բայց համացանցում են հայտնվել օրերս։
– Կարծում եմ, որ անձնական խոսակցություններում որոշ արտահայտություններ կարող են կտրված լինել կոնտեքստից։ Մենք հնարավորություն ենք ունեցել շփվելու, նա ներողություն է խնդրել, հարցը փակված է։
– Դուք խոսե՞լ եք ձայնագրությունների արտահոսքից հետո։
– Այո, բայց դա անձնական խոսակցություն էր։ Եվ նա ներողություն խնդրեց, հարցը փակված է։
Հիշեցնենք, որ օրերս իսպանական El Confidencial թերթը կրկին հրապարակել է աուդիոձայնագրություններ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հայտարարություններով:
2006 թվականին Պերեսը բացասաբար խոսել է նաև կիսապաշտպան Լուիս Ֆիգուի մասին:
«Ֆիգուն ամեն ինչ փչացրեց հանդերձարանում: Լավագույնը Զիդանն էր: Ֆիգուն այս տղայի՝ Ռաուլի նման անբարոյականի տղա է: Ֆիգուն և Ռաուլն ամենավատն էին»,- ասել է Պերեսը:
Սիրարփի Աղաբաբյան