«Արարատի» կիսապաշտպան Մուրադյանը «Շլյոնսկին» լավ մրցակից է համարում
Երևանի «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում Վրոցլավի «Շլյոնսկ»-ին համարում է լավ մրցակից:
«Կարծում եմ՝ «Շլյոնսկը» շատ լավ թիմ է։ Աշխատում են արագ ֆուտբոլ խաղալ։ Վտանգավոր թիմ է, և մենք պետք է մեր լավագույն խաղ ցուցադրենք, որպեսզի լավ արդյունք գրանցենք։Հոգնածություն չկա, թիմը վերականգնվել է։ Վաղվա խաղում նույնպես կարևոր է հավատն ու նվիրումը մեր կողմից։ Պետք է խաղանք առավելագույնս կարգապահ ու մեր լավ խաղը ցույց տանք և այդ դեպքում կհասնենք դրական արդյունքի»,-Մուրադյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցելու է Վրոցլավի «Շլյոնսկի» հետ։Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։