Արմեն Չարչյանն ազատ արձակվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը, վերացրեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն ու որպես խափանման միջոց կիրառեց գրավը և ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: