Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 220, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 220 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227936-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4573 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1113 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5686-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 56 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 585, փաստացի բուժվողներինը՝ 3665 (մեկ օրում ավելացել է 162-ով): Մեկ օրում արվել է 4875 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 282 345 թեստ:

 

Տեսանյութեր

Լրահոս