Հայտնի է, թե ՔՊ-ից ովքեր կլինեն կառավարության կազմում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ պատգամավոր դարձած 18 անձ ինքնաբացարկ է ներկայացրել․ 16-ը՝ ՔՊ-ից, 2-ը՝ «Հայաստան» դաշինքից։ ՔՊ-ից՝ ապագա կառավարության անդամներն են․ փոխվարչապետ Սուրեն Պապիկյան, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, սոցապնախարար Նարեկ Մկրտչյան, տարածքային կառավարման նախարարի թեկնածու Ռոմանոս Պետրոսյան, մարզպետներ՝ Գնել Սանոսյան, Համբարձում Մաթևոսյան, Հովհաննես Հարությունյան, Դավիթ Գևորգյան, Արամ Խաչատրյան, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյան։ Արարատ Միրզոյան, որը, հավանաբար, ԱԳ նախարար կդառնա, իսկ Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան»։

Տեսանյութեր

Լրահոս